«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հյուրն է «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը

  • 18-01-2018 19:00:00   | Армения  |  
Հունվարի 18-ին` ժամը 19.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես է գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ) կազմով։ Համերգը կայանալու է «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագրի շրջանակներում։ Համերգին ելույթ կունենան նաև դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը և հոբոյահար Տիգրան Վարդանյանը։ Համերգային ծրագրում կներկայացվեն Ֆրանսիս Պուլենկի կամերային ստեղծագործությունները։
 
 
 
 
 
  -