«Նոյյան Տապան». Ասուլիս՝ Սեֆիլյանն ու մյուսները գործով և «առանց կանոնների դատավարության» ընթացքի վերաբերյալ
22-01-2018 14:00:00 | Армения |
Հունվարի 22-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ փաստաբանների մասնակցությամբ։
Թեման՝ «Փաստաբաններն ահազանգում են առանց կանոնների դատավարության, արդար դատաքննության իրավունքի խախտումների, դատավորի կողմից ընդգծված խտրական և կամայական վերաբերմունքի, պաշտպանության իրավունքի ոտնահարման և փաստաբանի ու ամբաստանյալի միջև տեղի ունեցած բախման դեպքերի մասին»։
Բանախոսներն են՝
Արայիկ Պապիկյան
Տիգրան Հայրապետյան
Տիգրան Եգորյան
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։