Ապրիլի 7-ին և 8-ին, Հայաստանի քաղաքամայր Երևանում կանցկացվի նախադեպը չունեցող մի իրադարձություն՝ Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը: Մինչ այժմ 30 երկրներ հայտեր են ներկայացրել առաջնությանը մասնակցելու համար:
Տարբեր երկրներում արդեն իսկ անցկացվում են նախընտրական առաջնություններ, որոնց արդյունքում հաղթանակած լավագույն մարզիկները՝ այդ թվում Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ, ժամանելու են Երևան՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Նախընտրական առաջնության արդյունքում ձևավորված է նաև հայաստանյան հավաքականը: