«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում․ հաշմանդամության իրավահենք մոտեցման քննարկումը» միջոցառումը

  • 22-03-2018 14:00:00   | Армения  |  
Մարտի 22-ին, ժամը՝ 14։00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում կկայանա «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում․ հաշմանդամության իրավահենք մոտեցման քննարկումը» միջոցառումը, որը նախաձեռնել է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան։
 
Միջոցառման նպատակը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման» մասին օրենքի նախագծի քննարկումն է, ինչպես նաև քաղաքականության մշակման ոլորտում խնդիրների վերհանումը և իրավահենք մոտեցումների խթանումը։
 
Հայտարարությամբ հանդես կգան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ և Հայաստանում ՄԱԿ-ի  գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տանյա Ռադոչայը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին,  ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:
 
Քննարկմանը նոր օրինագծի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը և ԱՄՆ փորձագետ Ջոն Վոդաչը։ 
 
Միջոցառմանը կմասնակցեն նաև Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
 
-- 
Zara Batoyan
www.disabilityinfo.am
www.zartprint.am
(+37491) 31-33-67
 
 
  -