Հունիսի 22-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են բանաստեղծուհի, հրապարակախոս, լրագրող Կարինե Ավագյանը, դերասանուհի, ռեժիսոր Արևիկ Օրբելյանը և հեռուստատեսության նախկին հաղորդավար Ալեքսանդր Սայադյանը:
Թեման՝ «Մերօրյա հեռուստաեթերը. խնդիրներ՝ կապված գովազդի, լեզվի աղճատվածության, գիտական, ուսուցողական հաղորդումների գրեթե իսպառ բացակայության և այլ հարցերի հետ: Ինչպիսին է եղել հեռուստատեսությունը նախկինում, ինչու և ինչպիսի նահանջ է ապրել այսօր, և ինչպես վերականգնել երբեմնի վարկանիշը. բանախոսների առաջարկները»:
«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ