ՄամաԲալիկՌան 2018-ը՝ մայրերի և փոքրիկ երեխաների մասնակցությամբ անցկացվող վազքային բարեգործական միջոցառում

  • 23-06-2018 11:00:00   | Армения  |  
Հունիսի 23-ին՝ ժ․ 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Կիրովի անվան մանկական զբոսայգում կկայանա ՄամաԲալիկՌան2018-ը, որը մայրերի և փոքրիկ երեխաների մասնակցությամբ անցկացվող վազքային բարեգործական միջոցառում է։ 
Նախագծի նպատակն է խթանել սպորտային և ակտիվ ապրելակերպը կանանց շրջանում, տարածել դրական էմոցիաներ, խրախուսել սպորտով զբաղվելը դեռ մանուկ հասակից, ստեղծել այնպիսի մի համայնք, որտեղ հավատում են, որ մայրությունն «արդարացում չէ» պասիվության համար։
 
#ՄամաԲալիկՌան-ի հիմքում ընկած է բարեգործության գաղափարը։ Հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է Նիմբա սոցիալական ձեռնարկությանը։ Այն տնային տեքստիլի նոր հայկական ապրանքանիշ է, որն առաջարկում է որակյալ և հատուկ դիզայնով հայաստանյան արտադրություն։ Արտադրում են հաշմանդամություն ունեցող և կարիքավոր ընտանիքներից երեխաների ծնողները, հիմնականում՝ միայնակ մայրերը։
 
Միջոցառումն իրականացվում է ՄամաՖորում հարթակի և Armenia Charity Runners բարեգործ վազորդների թիմի կողմից` Awesome Foundation Yerevan-ի աջակցութամբ: Նախաձեռնությունը սատարում են նաև Impact Hub Yerevan-ը, Այլկերպը, Fest.am-ը, Հայ ծնողների ակումբն ու Eat&Fit սրճարանը:   
 
Հավելյալ տեղեկատվության համար՝ 
ԶԼՄ-ների հետ աշխատանքի համակարգող
Ռուզան Ապրեսյան 
+374 91 65 34 99
ruzan.apresyan@gmail.com 
 
  -