Կողբի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) բացման պաշտոնական արարողությունը

  • 22-06-2018 12:00:00   |   |  
Հունիսի 22-ին` ժամը 12:00-ին, Կողբ համայնքում  տեղի կունենա Կողբի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) բացման պաշտոնական արարողությունը: 
 
Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)  կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։
 
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
 
Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել ԳՄՀԸ խորհրդատուներ Գայանե Նալբանդյանին` gayane.nalbandyan@giz.de կամ Լիկա Մկրտչյանին` lika.mkrtchyan@giz.de: 
 
ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիր
Բաղրամյան պող. 4/1, 0019, Երևան
Հայաստանի Հանրապետություն
Հեռ.` +374 (0) 10 58 05 39; 58 93 00
Ֆաքս` +374 (0) 10 58 92 70
Կայք` www.giz.de   
 
 
  -