«Մեդիա կենտրոն». Հյուրն է «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը

  • 22-06-2018 16:00:00   | Армения  |  
Հունիսի 22-ին, ժամը 16:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ:
 
Հրաչյա Հակոբյանը 2001-2005 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: Մասնագիտությամբ դերասան է: Նկարահանվել է մի շարգ գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաեւ հեռուստանախագծերում:
2003-ից ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքացիական տարբեր նախաձեռնություններում: 2017թ. խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է` որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 3 ընտրատարածքում:
Հադիպմանը Հրաչյա Հակոբյանը կկիսվի քաղաքացիական ակտիվիզմի իր փորձով, կներկայացնի անցած ճանապարն ու հետագա քայլերը:
Հանդիպումը բաց է լինելու քաղաքացիների և ԶԼՄ-ների համար:
 
Համեցեք հանդիպմանը Ձեզ հետաքրքրող հարցերը Հրաչյա Հակոբյանին ուղղելու համար:
 
 
 
  -