«Խաղային Մոտեցումներ Բիզնեսում կամ Արագ Նավարկության Մրցույթ» համաժողովը

  • 28-09-2018 09:00:00   | Армения  |  
Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով, Հայաստանում արդեն յոթ տարի շարունակ, կազմակերպվում է մարդկային ռեսուրսների կառավարմանը նվիրված՝ տարածաշրջանային համաժողով: Ամեն տարի, տարբեր թեմաների շրջանակում հրավիրվող համաժողովն արտացոլում է ոլորտի առավել առաջնային ու անհրաժեշտ հիմնահարցերը:  
 
Ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի կկազմակերպվի  սեպտեմբերի 28-29-ին՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Այն կկրի  «Խաղային Մոտեցումներ Բիզնեսում կամ Արագ Նավարկության Մրցույթ» խորագիրը:
 
Այս տարի համաժողովը հյուրընկալելու է հատուկ հրավիրված, միջազգային ճանաչում ունեցող 25  խոսնակի՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից,  ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆիլիպիններից և Լեհաստանից:  Երկօրյա համաժողովի ընթացքում, նրանք կներկայանան ելույթներով և վարպետության դասերով:
 
Ոլորտի ամենսպասված տարեկան միջոցառմանը մասնակցության հայտ է ներկայացրել   շուրջ 200 մասնակից՝ ավելի քան 15 երկրից: Այդ թվում,  ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, թրեյներներ, խորհրդատուներ և այլ շահառուներ՝ տեղական ու միջազգային շուրջ 60  կազմակերպություններից:
 
Համաժողովի գլխավոր գործընկերներն են «ՎիվաՍել-ՄՏՍ», Մայքրոսոֆթ Արէյ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը, «ՌԻԲՈԿ» սպորտային ակումբը:  Համաժողովի աջակիցներն են նաև «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկը, Գերմանիայի միջազգային համագործակցություն» ընկերության (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ)  ծրագիրը, «Պիքսարտ» ընկերությունը,  «Հատիք» տպարանը, «Սքիլ Էյ Էմ» ընկերությունը, «Արմենիա Վայն» գործարանը:
 
Ծրագրի, խոսնակների, վարպետության դասերի և մանրամասների մասին, կարող եք տեղեկանալ  համաժողովի կայքից՝ www.hrconference.biz, ինչպես նաև ՝ սոցիալական բոլոր հարթակներից: Համաժողովի սկիզբը՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 09:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում:
 
Cascade People & Business ընկերությունը հանդիսանում է  մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար ընկերություն Հայաստանում՝  գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր   գործունեության 10 տարիների ընթացքում՝ համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության ՝ դառնալով նշաձող օրեցօր ավելի աճող ու զարգացող  ՄՌ համայնքի համար:
 
Հայաստանի ՄՌ ասոցիացիան սկսած 2008թ-ից մինչ այսօր ունի շուրջ 60-ից ավել անդամ՝ ավելի քան 40 ընկերություններից, որի նպատակն է  համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ ՄՌ ոլորտի հանրայնացման, մասնագիտական զարգացման, ՄՌ ակումբ գործնական հանդիպումների ու  մարդկային ռեսուրդների կառավարման (ՄՌԿ) դաշտի բարելավման միջոցով:
 
Հավելյալ տեղեկությունների համար՝  Անի Ղազարյան, 043 17 04 21
 
 
 
 
 
  -