Սպիտակ քաղաքի թիվ 1 մանկապարտեզի վերանորոգված շենքի բացման արարողությունը

  • 20-09-2018 12:00:00   |   |  

Սեպտեմբերի 20-ին ժամը 12.00-ին Սպիտակ քաղաքում տեղի կունենա թիվ 1 մանկապարտեզի վերանորոգված շենքի բացման արարողությունը՝ շենքի կառուցման աշխատանքների հովանավոր՝ «Քաջ Նազար» ամսագրի հիմնադիր և ղեկավար, «Սուրբ ծնունդ» հիմնադրամի (ի նպաստ Հայաստանի ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների և նրանց մանկատների վերանորոգման) տնօրեն ամերիկաբնակ Յոհաննես Բալայեանի մասնակցությամբ: 
 
Միջոցառմանը հրավիրված են ՀՀ կառավարության և Սպիտակի քաղաքապետարանի պաշտոնատար անձիք:
 
 
Լուսաբանող ցանկացող լրատվամիջոցները կարող են մեկնել Սպիտակ՝
 
Երևան, Իսահակյան 28   «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մոտից՝ ժամը 09.00-ին:
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 094-33-07-97՝ Մերի Հունանյանին 
 
 
 
 
 
 
 
  -