«Կարոս խաչ» վիպերգ. կատարում է «Ոստան» ավանդական երգի-պարի համույթը

  • 20-09-2018 14:00:00   | Армения  |  
Սեպտեմբերի 20-ին՝ 14:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում «Ոստան» ավանդական երգի-պարի համույթը կկատարի «Կարոս խաչ» վիպերգը (գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Աբելյան-Բադալյան):
 
Մուտքն ազատ է:
 
             
 
«Կարոս խաչ» վիպական երգը հայ բանահյուսության հրատարակված ժառանգության մեջ հայտնի է մի քանի տարբերակներով։ Վիպերգի որոշ տարբերակներ տարածված են եղել Մշո ազգագրական շրջանում, մի մասն էլ՝ Մոկքում և Վասպուրականում։
 
Հոտաղները դաշտում բույսից խաչ են շինում, երկրպագում այն։ Խաչն օժտվում է գերբնական շնորհքով, թռչում գնում կարոսի (քարաուզ, նեխուր) ածուի մեջ, որից էլ ստանում է իր վիպական անունը։
  -