Ռուբեն Մելիքյանի մամուլի ասուլիսը

  • 25-09-2018 15:00:00   | Армения  |  
Սեպտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի կունենա ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի մամուլի ասուլիսը՝ ներկայացնելու «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» ԱՀ ՄԻՊ հատուկ զեկույցը: 
Ծ
րագիրն իրականացվել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։
 
Ասուլիսին մասնակցելու են նաև Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և զեկույցի մշակման աշխատանքներում ընդգրկված փորձագետները։
Ասուլիսը կհեռարձակվի ուղիղ եթերով՝ ԱՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջում (https://facebook.com/ArtsakhOmbudsman/), և լրագրողները կարող են մեկնաբանություններում հարցեր ուղղել բանախոսներին։
 
Ասուլիսին մասնակցության համար գրանցում չի պահանջվում։
 
 
  -