Արայիկ Հարությունյանը կայցելի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
25-09-2018 14:00:00 | Армения |
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կայցելի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, որտեղ կմասնակցի «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնի բացման արարողությանը: Նախատեսվում է նաև նախարարի հանդիպումը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: