Քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը

  • 26-09-2018 14:30:00   | Армения  |  
Սեպտեմբերի 26-ին` ժամը 14:30-ին, ՀՀ Կոտայքի մարզի  Ջրվեժ համայնքում (hասցե՝  Կոտայքի մարզ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փող. 76) տեղի կունենա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: 
 
Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում  Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության  և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության  հետ համատեղ։
 
2015 թ.-ից ի վեր ծրագրի շրջանակում հիմնվել է  Քաղաքացիների սպասարկման 20 գրասենյակ` Տաթև, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի, Սարապատ, Աշոցք, Մեղրի, Վանաձոր, Նոյեմբերյան, Ստեփանավան, Կողբ և Ջրվեժ համայնքներում:
 
 
Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել ԳՄՀԸ խորհրդատուներ Գայանե Նալբանդյանին` gayane.nalbandyan@giz.de կամ Լիկա Մկրտչյանին` lika.mkrtchyan@giz.de: 
 
ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիր
Բաղրամյան պող. 4/1, 0019, Երևան
Հայաստանի Հանրապետություն
Հեռ.` +374 (0) 10 58 05 39; 58 93 00
Ֆաքս` +374 (0) 10 58 92 70
Կայք` www.giz.de   
 
 
 
 
  -