Արենի համայնքում տեղի կունենա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը

  • 19-10-2018 11:30:00   |   |  
Հոկտեմբերի 19-ին` ժամը 11:30-ին, Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում տեղի կունենա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:
 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: ՔՍ գրասենյակի  պաշտոնական բացման արարողությանը  ներկա կլինեն նաև Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Երկկողմ զարգացման համագործակցությանն առնչվող քաղաքականության վարչության պետի տեղակալ Արիանե Հիլդեբրանդը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության  կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:    
 
  -