«Նոյյան Տապան». Քաղաքացուն ծեծի ենթարկած չորս անձիք արդարացվել են դատարանի կողմից. ահազանգում են փաստաբանները

  • 22-11-2018 12:30:00   | Армения  |  

Նոյեմբերի 22-ին ժամը 12:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  ասուլիս:
 
Թեմա՝ «Տուժող Արման Սաղաթելյանին ծեծի են ենթարկել, իսկ դատարանը արդարացրել է ամբաստանյալներին»:
 
Թեմայի վերաբերյալ.
 
Նախաքննական մարմնի կողմից Անդրանիկ Գալստյանին, Հայկ Հովհաննիսյանին, Արմեն Հայրապետյանին և Արտյոմ Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016 թ. օգոստոսի 9-ին ժամը 22:00-ի սահմաններում մեքենան վարելու հետ կապված վերջիններս ծեծի են ենթարկել տուժող Արման Սաղաթելյանին: Դատարանի 2018 թ. հուլիսի 20-ի դատավճռով հռչակվել է ամբաստանյալների անմեղությունը:
 
Տուժող կողմը  ներակյացրել է վերաքննիչ բողոք և վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել առաջի ատյանի դատարանի դատավճիռը և  մեղավոր ճանաչել աբաստանյալներին:
 
Բանախոսներն են՝
 
Արման Սաղաթելյան - տուժող
 Ինգա Ավագյան - տուժողի փաստաբան
Արա Ղարագյոզյան - «Ըննդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան, տուժողի փաստաբան
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 հեռախոսահամարով:
 
  -