Կմեկնարկի Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգ ստեղծելու և դրա լիիրավ կիրարկմանն ու զարգացմանն ուղղված աշխատաժողովը

  • 21-11-2018 11:00:00   | Армения  |  
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով  Հայաստան է ժամանել ֆրանսիացի փորձագետներից կազմված խումբ, որում ընդգրկված են Ֆրանսիայի գյուղատնտեսության և սննդի նախարարության, Ծագման և որակի ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, օժանդակելու  հայ մասնագետներին մեր երկրում ներդնել աշխարհագրական նշումով գինիների արտադրության արժեղթան:
Ս.թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին,  «Օպերա Սյութ» հյուրանոցում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պող. 1-ին փակուղի, 1, 3)  կմեկնարկի Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգ ստեղծելու և դրա լիիրավ կիրարկմանն ու զարգացմանն ուղղված աշխատաժողովը: 
 
Աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները ապրանքի տարբերակման ազդեցիկ գործոններ են ինչպես ներքին, այնպես էլ  միջազգային շուկայում և  կարող են մրցակցային առավելություն ապահովել հայկական գինիների համար, դառնալ որակի չափանիշ, օգնել կեղծարարության դեմ պայքարի հարցում, նոր ներդրումներ ներգրավել ու զարգացնել գինու տուրիզմը: 
Մուտքը լրատվամիջոցների համար ազատ է: 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
  -