«Մեդիա կենտրոն».Ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի հաղորդում «Քաղաքացիական հասարակության պահանջներն ու առաջարկները ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ» թեմայով

  • 21-11-2018 18:30:00   | Армения  |  
Նոյեմբերի 20-ին, ժամը 18:30-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի հաղորդում «Քաղաքացիական հասարակության պահանջներն ու առաջարկները ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ» թեմայով:
 
Բանախոսներն են`
 
Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան
 
Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար
 
Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
 
Վարուժան Հոկտանյան, Թրանսփարենսի Ինթերնեյշն հակակոռուպցիոն կենտրոն
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հաղորդմանը լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը:
  -