Հայաստանում մեկնարկում է «Ստեղծագործ Եվրոպա» պաշտոնական ծրագիրը

  • 15-12-2018 14:00:00   | Армения  |  

Հարգելի՛ լրագրողներ,
 
Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարությունը և «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը սիրով տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին` ժամը 14:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա միջոցառում` նվիրված Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի պաշտոնական մեկնարկին։ 
 
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Հայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ, Հայաստանում ԵՄ պատվիրակության, դեսպանությունների և հյուպատոսությունների, միջազգային կազմակերպությունների եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
 
Միջոցառման հյուրն է  Սլովենիայի «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի Մշակույթ ենթածրագրի ղեկավար Մատեյա Լազարը, ով կներկայացնի ծրագրի շրջանակում վերջին տարիներին աննախադեպ բարձր ցուցանիշներ արձանագրող իրենց գրասենյակի գործունեությունը և Սլովենիայում մշակույթի ոլորտին հատկացվող պետական աջակցության մոդելը։
 
Միջոցառման ընթացքում կներկայացվի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը,
կամփոփվի ծրագրի անդամակցության առաջին տարվա արձանագրած արդյունքները, մասնավորապես կներկայացվի առաջին հաջողության պատմությունը, առաջիկա` 2019 թվականի ընթացքում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաև կքննարկվի Հայաստանում ծրագրի զարգացման և տարածման հիմնական ուղղությունները:
 
Միջոցառման ընթացքում ելույթ կունենան երաժիշտներ Հայաստանից:
 
Ձեր ներկայությունը հաստատելու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին` 093/63-98-90 կամ գրել հետևյալ էլ. հասցեին`  creativeeuropearmenia@gmail.com:
 
 
 
 
 
  -