Շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաների հյուրն է։
Շաբաթ օրը՝ մարտի 23-ին՝ ժամը 15։00-17։00, Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում շախմատի չեմպիոնը կպատմի իր անցած ուղու մասին` մեջբերելով հետաքրքիր դրվագներ, ինչպես նաև բլից խաղ կանցկացնի երիտասարդ շախմատիստների հետ։
«Մարտնչող ոգի և աշխատասիրություն» խորագիրը կրող հանդիպումը SMART CONNECTS կամ «Մարդը՝ ՍՄԱՐԹ» ձևաչափով հանդիպումների շարքի հերթական իրադարձությունն է։
Դեպի Լոռի լրագրողների մեկնումն ու վերադարձը կազմակերպում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը։ Խնդրում ենք հաստատել լրագրողի կամ ստեղծագործական թիմի մասնակցությունը՝ գործը պատշաճ կազմակերպելու համար։
Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 094 30 82 15 հեռախոսահամարով (Անահիտ)։