Արարատի պետական քոլեջի գինեգործության լաբորատորիան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդների - ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում համալրվել է ժամանակակից սարքավորումներով:
Սիրով հրավիրում ենք լուսաբաննելու նորագույն սարքավորումներով համալրված լաբորատորիայի բացման արարողությունը, որը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:00-ին Արարատի պետական քոլեջում, հասցե` ք.Արարատ, Խանջյան 67։
Լաբորատորիայի բացման արարողությանը ներկա կգտնվեն
Պյոտր Սվիտալսկին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան
Գրիշա Թամրազյան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ժիրայր էդիլյան - Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն
Արամ Ավագյանը - «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի տնօրեն