«Գրադարակ» հասարակական կազմակերպության նոր համայնքային կենտրոնի բացումը

  • 27-03-2019 12:30:00   |   |  
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սիրով հրավիրում է մասնակցելու լրագրողական շրջայց-հանդիպման գրող Նարինե Աբգարյանի հետ, ինչպես նաև «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում վերանորոգված «Գրադարակ» հասարակական կազմակերպության նոր համայնքային կենտրոնի բացմանը: Վերջինիս միջոցառման ընթացքում կշնորհվի կազմակերպության Բարի կամքի դեսպանի կոչում: 
 
Միջոցառումը տեղի կունենա Տավուշի մարզի Մովսես գյուղում մարտի 27-ին, ժ-ը 12:30-14:00-ն: Մեկնումը՝ Հանրապետության հրապարակից առավոտյան ժ-ը 8:00-ին:
 
Տեղերը խիստ սահմանափակ են, այդ իսկ պատճառով խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև մարտի 26-ը, 15:00-ն «ՔՀ Կամուրջ» ծրագրի կազմակերպչական հարցերով պատասխանատու Նարե Գասպարյանին՝ nareg@agbu.am կամ (060) 72 22 29: 
 
 
 
 
  -