E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը
19-04-2019 19:00:00 | Армения |
Ապրիլի 19-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում։ Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Շնորհանդեսից հետո դպրոցականները կդիտեն Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը: