<<Ամադինդա>> հարվածային խմբի մենակատարների և փառատոնի կազմակերպիչների մամուլի ասուլիսը

  • 18-06-2019 14:00:00   | Армения  |  

 
 
<<Երևանյան Հեռանկարներ>> 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում   hունիսի 19-ին ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես  կգա <<Ամադինդա>> հարվածայինների լեգենդար խումբը:
 
Այս կապակցությամբ  hունիսի 18-ին ժամը 14:00 Արամ Խաչատրյան համերգասրահի շքասրահում  տեղի կունենա  <<Ամադինդա>> հարվածային խմբի մենակատարների և փառատոնի կազմակերպիչների  մամուլի ասուլիսը:
 
Աշխարհի չորս մայրցամաքներում հադնիսատեսին գերող  խումբը  կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա  և քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր:
 
<<Ամադինդա>> խմբի անդամների անսահման վիրտուոզությունը և երաժշտական հսկա կարողությունները ոգեշնչեցին քսաներորդ դարի հռչակավոր կոմպոիզիտորներին տասնամյակներ շարունակ աշխատելու խմբի հետ, որի արդյուքնում ստեղծվեցին հարվածային երկացանկի գլուխգործոցներ` գրված հատուկ <<Ամադինդայի>> համար: Ջեյմս Վուդի <<Կրակով գյուղական թաղումը>>  գործի պրեմիերան տեղի է ունեցել 1989թ-ին Լոնդոնի Քուինս Հոլում, իսկ 1991թ-ին Ջոն Քեյջը խմբի անդամներին նվիրեց իր <> ստեղծագործությունը։ Այն առաջին անգամ կատարվել է Տոկիոյում 1992թ-ին։ Իրադարձային էր Դյորդ Լիգետիի կողմից Մեցի Արսենալ համերգասրահի պատվերով գրված ստեղծագործության ֆրանսիական պրեմիերան։ Շանդոր Վյորոշի «Փողերով, թմբուկներով և ջութակներով» բանաստեղծական շարքի համար գրվում է նվագակցություն՝ նվիրված <<Ամադինդային>> և մեցցո սոպրանո Կատալին Կարոյիին։ 2002թ-ին ստեղծագործության ձայնագրությունը թողարկվել է Թելդեք ընկերության կողմից։ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենանշանավոր և ազդեցիկ կոմպոզիտորներից Սթիվ Ռայխի ստեղծագործությունները առանձնակի կարևոր դեր են խաղացել <<Ամադինդայի>>  երաժշտական գործունեության մեջ։ Կոմպոզիտորի և անսամբլի միջև շուրջ երկու տասնամյակ տևած համագործակցության առաջին պտուղներից է Մալեթ քառյակը, որը Ռայխը գրել է խմբի 25-րդ տարեդարձի առթիվ։ <<Ամադինդայի>> կատարումներով թողարկվել է 30 ալբոմ։ Խմբի ամենանշանակալի ձայնագրությունից է  Ջոն Քեյջի հարվածային գործիքների համար գրված շարքը՝ բաղկացած վեց ձայնասկավառակից:
 
90-ականների երկրորդ կեսին խումբն իր գործունեության մեջ որդեգրում է երեք նոր ուղղություն՝ ավանդական հարվածային մշակույթների հետազոտությունը, խմբի անդամների կողմից նոր ստեղծագործությունների ստեղծումը և հարվածային գործիքների համար փոխադրված վաղ ժամանակաշրջանի գործերի կատարումը։ Արդյունքում <<Ամադինդայի>> երկացանկը հարստանում է ոչ միայն աշխարհի տարբեր կողմերի ազգային երաժշտությամբ, այլ նաև Զոլթան Վաչիի և Աուրել Հոլլոյի կողմից գրված <> իննամաս ստեղծագործությամբ, ինչպես նաև Ռավելի, Դեբյուսիի, Մուսորգսկու, Բարտոկի, Գերշվինի և դասական երաժշտության այլ հայտնի գլուխգործոցների փոխադրումներով։
 
Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:
 
Փառատոնին աջակցում է “Իմ քայլը” բարեգարծական հիմնադրամը:
 
 
  -