Փախստականների համաշխարհային օրվան նվիրված հանդիպում

  • 18-06-2019 10:00:00   | Котайкской области  |  
Հունիսի 18-ին, ժամը 10:00-ին Աղվերանի (Կոտայքի մարզ) Բեսթ Վեսթերն Աղվերան (Best Western Aghveran Hotel) հյուրանոցային համալիրում  ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը (ՄԾ)՝ ՄԱԿ փախստականների գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ/ARCS) հետ սերտ համագործակցությամբ կազմերպում է «Մեդիա և միգրացիա» ծրագրի հերթական հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ 
Միջոցառումը նվիրված է փախստականների համաշխարհային օրվան, որն ամբողջ աշխարհում ամեն տարի նշվում է հունիսի 20-ին։
Լրագրողներների ուշադրությանը կներկայացվեն հետևյալ թեմաները.
փախստականների միջազգային պաշտպանություն. #stepwithrefugees արշավը, փախստականների համաշխարհային օրվա խորհուրդը,
Փախստականները Հայաստանում.
o ոլորտի հիմնահարցերը,
o ՄԾ գործառույթն ու ոլորտը կարգավորող իրավական ակտերը,
o նոր ճանաչված փախստականներ, պետական ինտեգրման ծրագիրը, վիճակագրություն,
o Ինտեգրման հայեցակարգի համալիր վերանայում։
մարդասիրական ու սոցիալական աշխատանքը փախստականների հետ՝ պետության, ՄԱԿ ՓԳՀ- և վերջինիս միջոցով ոլորտի հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությամբ,
ՀԿԽԸ գործունեությունը՝ փախստականների պաշտպանության, աջակցության և ինտեգրման ոլորտում
փախստականների հիմնախնդիրների լուսաբանումը հայկական մեդիայում. ոլորտի մեդիա բովանդակությունը բարելավելու ուղիներ։
 
 
 
 
 
 
  -