Մեդիա կենտրոն. «Մարզային բուհեր. բարձրացնել կրթության որա՞կը, թե՞ լուծարել բուհը. որո՞նք են լուծումները»

  • 18-06-2019 12:00:00   | Армения  |  
Հունիսի 18-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Մարզային բուհեր. բարձրացնել կրթության որա՞կը, թե՞ լուծարել բուհը. որո՞նք են լուծումները» թեմայով:
 
Հունիսի 12-ին, Ազգային ժողովում, անդրադառնալով, մասնավորապես,  Շիրակի պետական համալսարանին, նախարարն ասաց. «Շիրակի  պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում, ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական, այստեղ զրո ակադեմիզմ է, ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են իրենց շահերով, եթե այս իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կամ լուծարման կամ միավորումների»։
 
Նախարարը հավելեց, որ «եթե խելքի չգան», վիրահատական միջամտությունների կգնան։
 
Մեդիա կենտրոնի քննարկման բանախոսներն են՝
 
Սամվել Կարաբեկյան՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի խորհրդական
 
Միշա Թադևոսյան՝ «Էրազմուս+» բարձրագույն կրթության փորձագետ 
 
Սեյրան Մարտիրոսյան՝ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ
 
Ներկայացուցիչ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունից
 
Բանախոսների ցանկը կհամալրվի։
 
Հունիսի 18-ին Մեդիա կենտրոնում տեղի ունենալիք  քննարկման ընթացքում կանդրադառնանք թե՛ ներքին բարոյահոգեբանական, և՛ թե համակարգային խնդիրներին, որոնք առկա են կրթության ոլորտում՝ մասնավորապես մարզային ԲՈՒՀ-երի համատեքստում։
 
Ի՞նչ խնդիրներ կան մարզային բուհերում,  որոնք ուղղակիորեն ազդում են կրթության որակի վրա: Խնդիրների լուծման ոչ վիրահատական ի՞նչ գործիքներ կան, որոնք թույլ կտան խնդիրները լուծել՝ առանց բուհերի լուծարման: Օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ՝ խնդրին ինստիտուցիոնալ լուծում տալու համար:
 
Այս տարի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի տվյալներով, մարզային բուհերում ընդունելության անկում է եղել: Պատճառներից մեկն այն է, որ այս տարի մոտ 3 անգամ պակաս աշակերտ է ավարտել 2017թ. համեմատ: 
 
 
  -