Տեղի կունենա Հայաստանում առաջին ֆոտոմետրիկ լաբորատորիայի պաշտոնական բացումը

17-09-2019 11:00:00   | Армения  |  
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության  «Էներգակարգաբերում» մասնաճյուղում (հասցե՝ ք. Երևան, Այգեձորի 67) տեղի կունենա  Հայաստանում առաջին ֆոտոմետրիկ լաբորատորիայի պաշտոնական բացումը:
 
Բացմանը կմասնակցեն  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը,   «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռուբեն Եղոյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի
ներկայացուցիչներ:
 
Լուսատեխնիկական սարքերի փորձարկման ֆոտոմետրիկ լաբորատոր համալիրը ստեղծվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  կողմից իրականացվող և ՌԴ  կողմից ֆինանսավորվող «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի շրջանակում: 
 
Ի գիտություն տեսալուսանկարահանումներ իրականացնող ԶԼՄ-ների տեղեկացնենք, որ  պայմանավորված լաբորատորիայի առանձնահատկությամբ, այն   ապահովված չէ համապատասխան լուսավորվածությամբ ,և անհրաժեշտ կլինեն լրացուցիչ  սարքավորումներ:
 
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 144 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին