ԴասA ծրագրի շրջանակներում տեղի կունենա ջութակահար Անդրեյ Բարանովի այս ուսումնական տարվա առաջին հանդիպումն աշակերտների հետ

  • 20-09-2019 11:30:00   | Армения  |  
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11.30, Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում (հասցե՝ Սարյան 23) ԴասA ծրագրի շրջանակներում տեղի կունենա այս ուսումնական տարվա առաջին հանդիպումն աշակերտների հետ։ Հանդիպումը կվարի Եղիսաբեթ թագուհու անվան և բազմաթիվ այլ միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը, ով սեպտեմբերի 22-ին ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։
 
Ջութակահարն ավագ դպրոցի աշակերտների հետ կվարի դասական երաժշտության դաս։ 
 
 
  -