ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ասուլիսը

  • 18-10-2019 12:00:00   | Армения  |  
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդես կգա «100+ փոփոխություն Գեղարքունիքի մարզում» խորագիրը կրող ասուլիսով: Ասուլիսի ընթացքում կամփոփի իր աշխատանքային գործունեության մեկ տարին: Մարզպետը հանդես կգա մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերի, գրանցված ձեռքբերումների, առաջընթացի, համագործակցային հնարավորությունների և մարզում առկա խնդիրների լուծմանն ուղղված մեկնաբանություններով:
 
Մամուլի ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի «Ծաղկունք» հյուրատանը:
Ասուլիսին մասնակցել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրվում է նախապես հաստատել իրենց մասնակցությունը մինչեւ հոկտեմբերի 17-ը՝ ժամը 17:00-ն, որպեսզի կազմակերպվի տեղափոխումը:
 
Գրանցվելու, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 093 62 42 47, 060 65 98 62 հեռախոսահամարներով:
 
 
 
  -