Տեղի կունենա նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի և նկարիչ Գագիկ Ղազանչյանի առաջին համատեղ աշխատանքի ներկայացումը

  • 18-10-2019 18:30:00   | Армения  |  
Սույն թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:30-ին, ՀՀ Նկարիչների միության շենքում (Աբովյան փող., 16 շենք) կկայանա ժամանակակից երկու տաղանդավոր արվեստագետների՝ նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի և նկարիչ Գագիկ Ղազանչյանի առաջին համատեղ աշխատանքի ներկայացումը:  
 
Երեկոյի ընթացքում կկայանա Գ. Ղազանչյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը և նույն աշխատանքների հիման վրա Տերյան մշակութային կենտրոնի կողմից ստեղծված «Ակնթարթային պատկերներ» խորագրով զգեստների ցուցադրությանը: Վերջինս կուղեկցվի հետաքրքիր երաժշտական և լուսային լուծումներով, սպասվում է հետաքրքիր ժամանց՝ մեկ գավաթ գինու շուրջ:  
  -