Ասուլիս նվիրված «Փրկեալ Ձեռագործք Հայոց» ցուցահանդեսին
22-10-2019 12:00:00 | Армения |
Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 22-ին կբացվի «Փրկեալ Ձեռագործք Հայոց» ցուցահանդեսը։ Այն կներկայացնի արեւմտահայոց ձեռագործի (17-20-րդ դդ) ավելի քան 60 բացառիկ նմուշ հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի անձնական հավաքածուից, որոնք կցուցադրվեն առաջին անգամ։ Հավաքածուի նմուշները հավաքորդը ձեռք է բերել միջազգային աճուրդներից եւ մասնավոր հավաքածուներից։
Ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիսը կկայանա վաղը` հոկտեմբերի 22-ին` ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում (3-րդ հարկ)։
Ասուլիսի բանախոսներն են`
Նարեկ Վան Աշուղաթոյան- Հավաքորդ, հավաքածուի սեփականատեր
Սաթենիկ Չուգասզյան- Հայաստանի ազգային պատկերասրահի դեկորատիվ- կիրառական արվեստի բաժնի վարիչ, ցուցահանդեսի համադրող