Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը

21-11-2019 14:00:00   | Армения  |  
 


 
Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել, որի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 21-ին,  ժամը 14:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում:
 
Փարիզում օրեր առաջ լույս տեսած Ադամ Բարրոյի հատընտիր հոգևոր երգերի հավաքածուն կրում է «Ավե Մարիա» խորագիրը: Այն երգչի թվով 2-րդ ձայնասկավառակն է, և արդեն վաճավում է ֆրանսիական FNAC կոչվող հայտնի խանութների
ցանցում։ Երկրորդ ձայնասկավառակի նախաբանը գրվել է ֆրանսիայում բոլորին հայտնի երաժշտական քննադատ Ալեն Դյուոյի կողմից և ներկայացվել այնտեղ: Երևանում ներկա է լինելու նաև հայ երաժշտական քննադատ, ով հակիրճ կներկայացնի այն։
 
Ձայնասկավառակում տեղ գտած ծրագիր-ծաղկաքաղի մեջ արևմտաեվրոպական կոմպոզիտորներ Արկադելտի, Ստրադելլայի, Կաչչինի, Դուրանտեի և այլոց կողքին Բարրոն ներկայացրել է նաև XVII-րդ դարի Աբբահայր Մխիթար Սեբաստացու «Անճառին Խորան» Տաղ Աստուածածնայ ստեղծագործությունը ...
 
Բարրոն կենդանի կատարմամբ շնորհանդեսի ժամանակ կներկայացնի 5 ստեղծագործություն երգեհոնի նվագակցությամբ։ Նրա հետ հանդես կգա Աննա Բակունցը (երգեհոն): 
 
«Ապրիլյան պատերազմից հետո ինձ տանջել է մի միտք, որ ես էլ երգով սփոփեմ որդեկորուստ հայ մայրերին ու երգեմ՝ մեր հերոսների հիշատակը հավերժ վառ պահելու համար։ Ծնվեց երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի «Ավե Մարիա» ստեղծագործությունը, որ առաջին անգամ կկատարեմ իմ ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ»,-նշում է Ադամ Բարրոն: 
 
Սկավառակի՝ հայաստանյան շնորհանդեսի մուտքն ազատ է: Միջոցառմանը սպասվում են նաև անակնկալներ։
 
(երգեհոն):    «Ապրիլյան
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 743 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին