Համաժողով՝ «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով

  • 20-11-2019 10:00:00   | Армения  |  
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ին, «Օպերա Սյութ հոթել» հյուրանոցի «Մոցարտ» սրահում (Լեմկինի փողոց, նրբանցք 1-3) կմեկնարկի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից Մրցակցության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողովը:  
 
     Համաժողովին կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Ժումանգարին Սերիկ Մակաշևիչը, նախարարներ, տնտեսվարողներ:  
 
 
 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության 
պետական հանձնաժողով
 
 
 
 
 
  -