«Նովոստի–Արմենիա». քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կխոսի ԼՂ հիմնախնդրի վերջին զարգացումների մասին
06-12-2019 14:00:00 | Армения |
Դեկտեմբերի 6–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները` Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպման համատեքստում։
Անդրադարձ կկատարվի նաև Ադրբեջանի դիրքորոշմանը հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների վերաբերյալ, որը հրապարակվել է ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին։
Ասուլիսի բանախոսն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։