Հայաստանում Bolt ընկերության ծառայությունների մեկնարկի առիթով կազմակերպված ոչ ֆորմալ ընդունելությանը

  • 21-01-2020 18:00:00   | Армения  |  
Հայաստանում Bolt ընկերության ծառայությունների մեկնարկի առիթով կազմակերպված ոչ ֆորմալ ընդունելություն:
 
Միջոցառմանը ներկա են լինելու ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Եվգենի Բելոուսովը, ռեգիոնալ մենեջեր Յուրիս Կրումինսը, Կենտրոնական և Արեվելյան Եվրոպայում PR պատասխանատու Կարին Քեյսը, մեդիա ներկայացուցիչներ և ինֆլուենսերներ։ 
 
Հատուկ հյուրեր՝
Էդգար Գալստյան՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ղեկավար
Արմեն Սիմոնյան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Արամ Վարդանյան՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական
 
Վայրը՝ Radisson Blu հյուրանոցի Larder ռեստորան (հասցե՝ Ազատության 2)
Օրը և ժամը՝ հունվարի 21՝ ժամը 18։00
Դրես կոդը՝ ոչ ֆորմալ
 
Մասնակցության հաստատման համար խնդրում ենք զանգահարել +374 77 073 781 հեռախոսահամարով։ 
 
Bolt-ը հանդիսանում է Եվրոպայում առաջատար տրասպորտային պլատֆորմներից մեկը, որը գործում է աշխարհի 35 երկրներում, ունի  ավելի քան 30մլն․ օգտատեր և շուրջ 1մլն․ վարորդ աշխատակիցներ։ Ընկերության համար առաջնահերթություն է հարմարավետ և անվտանգ քաղաքային երթևեկության ապահովումը։
 
2019թ․-ի սեպտեմբերին Bolt-ը ներկայացրել է իր էկոլոգիական նոր նախաձեռնությունը, որը հայտնի է «Կանաչ ռազմավարություն» անվամբ։ Այն ուղղված է մեքենաներից արտանետումների քանակի նվազեցմանը և բնապահպանական նախաձեռնությունների իրականացմանը բոլոր այն երկրներում, որտեղ ընկերությունն աշխատում է։
 
 
  -