1885թ. դեկտեմբերի 21-ին ծնվել է
հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը:1915 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի հոգենևրոլոգիական ինստիտուտը: 1915-1917 թթ. եղել է բոլշևիկյան «Պայքար» թերթի
խմբագիրը: 1917 թվականին խմբագրել է «Բանվոր կռիվ» թերթը:1920 թվականի նոյեմբերին եղել է ՀՍԽՀ հեղկոմի կազմում, 1921-1923 թթ. եղել է ՀՍԽՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար, որի առաջին տարում հանդիսացել է Կարսի պայմանագրի ստորագրողներից մեկը: 1923-1929թթ. եղել է լուսավորության ժողկոմ և ՀՍԽՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ, միաժամանակ եղել է «Սովետական հայաստան» թերթի խմբագիրը: ԽՍՀՄ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ էր:
Սպանվել է խորհրդային ոստիկանության կողմից' 1929թ.-ին: