1922 թվականի նոյեմբերի 20-ից մինչեւ 1923 թվականի հուլիսի 24-ը տեւել է Լոզանի կոնֆերանսը

  • -- ::   |   |  

1922 թվականի նոյեմբերի 20-ից մինչեւ 1923 թվականի հուլիսի 24-ը տեւել է Լոզանի կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Ռումինիան, Հարավսլավիան, Թուրքիան: Հայոց ազգային պատվիրակության ղեկավար Ա.Ահարոնյանը կոնֆերանսին ներկայացրել է հայ

կական հարցի լուծման մի հուշագիր` կազմված երեք կետից.

- ստեղծել հայկական ազգային օջախ:
- ընդարձակել
Երեւանի հանրապետությունը (Խորհրդային Հայաստան)՝ նրան կցելով Արեւ մտյան Հայաստանի մի մասը, ապահովելով ելք դեպի ծով:
- ազգային Տուն ստեղծել Կիլիկիայում:

Սակայն, երբ Թուրքիայի պատվիրակությունը խոստացավ որոշ զիջումներ անել արեւմտաեվրոպական պետությունների ղեկավարներին, վերջիններս հրաժարվեցին հայկական օջախի հարցը քննարկման դնել, իսկ թուրքական պատվիրակության ներկայացուցիչներ Իսմեթ փաշան եւ Ռիզա Նուրի բեյը կտրականորեն մերժեցին Թուրքիայի տարածքում Հայկական Տուն ստեղծելու գաղափարը: Լոզանի կոնֆերանսը չլուծեց նաեւ հայ գաղթականության հարցը: Թուրքիան ոչ միայն յուրացրեց Արեւմտյան Հայաստանի տարածքները, այլեւ մերժեց հայ գաղթականության` իր նախկին բնակավայրերը վերադառնալու առաջարկը: Խորհրդային Միության պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել ապաստան տալ եւ ընդունել զգալի թվով հայ գաղթականների` Ռուսաստանի եւ Ուկրաինայի տարածքներում: Այսպիսով, Լոզանի կոնֆերանսը եւս չարդարացրեց հայության հույսերը:



 

  -