1953 թվականի այս օրը ծնվել է Արցախյան պատերազմի հերոս «26-ի լեգենդար Յուրան

  • -- ::   | Հայաստան  |  

1953 թվականի նոյեմբերի 19-ին ծնվել է Արցախյան պատերազմի հերոս «26-ի լեգենդար Յուրան»` Յուրա Հովհաննիսյանը: 1970թ. Ոսկե մեդալով ավարտելով Այգեշատի միջնակարգ դպրոցը` նույն տարում ընդունվել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1975թ.` ստանալով ռադիոֆիզիկի մասնագիտություն:

Արցախյան հերոսամարտի առաջին իսկ օրերից զինվորագրվել

է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին եւ իր անմահությունը կերտել իր անձնազոհությամբ ու անօրինակ խիզախումներով, զինվորի
ն հատուկ անվեհերությամբ, հետախույզին բնորոշ նրբանկատությամբ հրամանատարին յուրահատուկ խորաթափանցությամբ: Զինվոր ու հրամանատար «Կոմբատ» Յուրան, որ առհավետ մնաց 39-ը տարեկան, իսկ զինվորների հուշերում`«26»-ի Յուրա, անկրկնելի ու անփոխարինելի մարտական ընկեր ու հրամանատար էր, ազգի նվիրյալ որդի ու սուրբ նահատակ, որի ապրած կյանքը լի է սխրանքներով ու քաջագործություններով:

Պատմությունը դեռ իր խոսքը կասի քաջ հայդուկապետի ապրած կյանքի մասին, նրա սխրագործությունների վկայությունը ժամանակն ինքը կմաքրի մոռացության փոշուց:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ամենամեծ լսարաններից մեկը այսուհետ կրելու է Արցախյան ազատամարտի հերոս «26-ի Յուրայի» անունը:

 

  -