1917թ. սեպտեմբերի 29 -ից հոկտեմբերի3-ը- Թիֆլիսում տեղի է
ունեցել հայոց ազգային համախորհրդակցությունը հայ հասարակության գրեթե բոլոր խավերի մասնակցությամբ (մասնակցել է 210 պատգամավոր): Ստեղծվել են նոր ղեկավար մարմիններ` Ազգային ժողով (35 անդամ) եւ Հայոց Ազգային խորհուրդ (15 անդամ) Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ: Նոր մարմինների ստեղծումով դադարել է 1912 թ. ստեղծված Հայոց ազգային բյուրոյի գործունեությունը:Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ստեղծումով (1918 թվականի հուլիսին) ՀԱԽ-ը դադարեցրեց իր գործունեությունը: