1838թ. հունիսիս 22 - Շուշիում բացվել է հայոց հոգեւոր թեմական դպրոցը

  • -- ::   |   |  


1838թ. հունիսիս 22 - Շուշիում բացվել է հայոց հոգեւոր թեմական դպրոցը, որը ընդհատումներով գործել է 1838-1920թթ.:

 

 
Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ 1852թ.-ի նոյեմբերին փակվում է նաև այս դպրոցը։ Դպրոցի վերաբացումը կաթողիկոսը
թույլատրում է երեք տարի անց՝ 1855թ.-ի նոյեմբերին։ 1860թ. դպրոցը հանձնվում է Շուշու հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։
 
Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ Մաթեոս կաթողիկոսը շուշեցիների խնդրանքով 1863թ. դպրոցի տեսուչ է նշանակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում տարիներ առաջ հռչակված Պետրոս Շանշյանին։ Վերջինիս օգնականն է եղել Պերճ Պռոշյանը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։ Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան` իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»՝ 5-րդ դարի պատմիչ Եղիշեի անունով։
 
1877-78թթ. ուս.տարում
Շուշու թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում Երևանում հրատարակվող «Պսակ» թերթի խմբագիր և հասարակական գործիչ Վասակ Պապաջանյանը։
 
1903-ին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905-ի աշնանը։ Այն ավելի բարեկարգ տեսք է ստանում 1908-10 թվերին` տեսուչ Ավետիք Տեր-Պողոսյանի օրոք և նրա ջանքերով։ Շուշիի թեմական դպրոցը դադարեցնում է իր գոյությունը 1920թ.։
  -