1923թ. մայիսի 24-Ծնվել է ՀՀ ժողովրդական գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը

  • -- ::   | Հայաստան  |  


1923թ. մայիսի 24-Ծնվել է ՀՀ ժողովրդական գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը:

Ծնվել է Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48)

և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների համաշխարհային
IV փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959, 1961)։ 1962-ին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։

 

  -