1929 թ. հուլիսի 21-ին ծնվել է հայտնի տրամաբան եւ փիլիսոփա, Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Շամիրի Հարությունյանը:
Էդ. Շ. Հարությունյանը ծնվել է Հարթավայրային Արցախում (Գանձակ), 1953 -ին ավարտել է ԵՊՀ բանասիրական
ֆակուլտետի հոգեբանության, տրամաբանության եւ հայոց լեզվի բաժինը, իսկ 1954-ին Մոսկվայի համալսարանի հասարակագիտական առարկաների դասախոսների պատրաստման դասընթացները:Զբաղվել է գիտական եւ մանկավարժական աշխատանքով: Երկար տարիներ զբաղեցրել է ԵՊՀ նախապատրաստական ֆակուլտետի դեկանի պաշտոնը:
Նրա գրչին են պատկանում ավելի քան երեսուն գիտական աշխատություններ` մենագրություններ, գրքույկներ, ուսումնական ձեռնարկներ, հոդվածներ, այդ թվում
«Հայ փիլիսոփայական միտքը XIX դարի առաջին կեսին» - 1965թ., «Դեդուկտիվ տրամաբանության տեսության հարցեր» - 1972թ., «Տրամաբանության փիլիսոփայություն (ուրվագծեր դասական շրջանի քննական վերլուծության)» - 1979թ., եւ այլն:Վախճանվել է 1996 թ. հուլիսի 12-ին` Երեւանում: