Ծնվել է գրականագետ Անուշավան Մակարյանը

  • -- ::   | Հայաստան  |  


 

1910թ. մայիսի 20  Սարուխան գյուղում ծնվել է  հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ Անուշավան Մակարյանը։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1930-ին։ 1930-33-ին աշխատել է որպես ուսուցիչ։ 1938-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ապա
սովորել է ասպիրանտուրայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1944-ին «Մ. Նալբանդյանի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968-ին «Երվանդ Օտյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1944-47-ին աշխատել է ՀԽՍՀ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1971-73-ին` արվեստի
ինստիտուտում։ Միաժամանակ 1969-73-ին աշխատել է Կիրովականի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1972-73-ին եղել է նույն ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչը։
Ռուսերեն լույս է տեսել նրա «Երգիծանքի մասին» (Մոսկվա, 1967) գիրքը։ Մահացել է Կիրովականում, թաղվել է Երևանում։
  -