Կստորագրվի հուշագիր՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ
21-02-2017 14:00:00 | Հայաստան |
Փետրվարի 21-ին, ժամը 14:00-ին ՀՀ կրթության և գիտության նախրարությունում կստորագրվի հուշագիր՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության ոլորտում համագործակցության մասին: Փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն նախարար Լևոն Մկրտչյանն ու «Սիվիտաս» հասարակական կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը: