Սեմինար՝ «Նոր Ընտրական օրենսգիրքը 2017թ. Ազգային ժողովի ընտրությունների համատեքստում» թեմայով
25-02-2017 19:00:00 | Հայաստան |
Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը փետրվարի 25-ին, ժամը 19։00-ին հատուկ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար անցկացնելու է «Նոր Ընտրական օրենսգիրքը 2017թ. Ազգային ժողովի ընտրությունների համատեքստում» թեմայով սեմինար, որի ընթացքում մանրամասն և մատչելի կերպով կներկայացվի նոր ընտրական համակարգը (քարոզարշավը, քվեարկության կարգը, մանդատների բաշխումը)։
Սիրով հրավիրում ենք ձեր խմբագրակազմի աշխատակիցներին մասնակցելու սեմինարին առաջիկա ընտրական գործընթացները ճիշտ և արդյունավետ լուսաբանելու համար։
Սեմինարը տեղի կունենա Լուսավոր Հայաստան Կուսակցության գրասենյակում (հասցե՝ Բաղրամյան 1)։
Մանրամասների և նախապես գրանցվելու համար կարող եք զանգահարել հետևալ հեռախոսահամարով՝ 041222454 (Սամսոնյան Անի, ԼՀԿ մամուլի քարտուղար)։