Ակցիա՝ Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ
24-03-2017 20:00:00 | Հայաստան |
ՙԴրական մարդկանց հայկական ցանցՙ սոց. հասարակական կազմակերպությունը ավելի քան 10 տարի զբաղվում է տուբերկուլոզով, հեպատիտներով և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակի բարելավման, առկա խնդիրների կանխարգելման և բուժման հասանելիության ապահովման հարցերով: Կազմակերպության գործունեության մեջ մեծ տեղ է հատկացվում նաև բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Սույն թվականի մարտի 24-ին՝ Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը, ՙԴրական մարդկանց հայկական ցանցՙՙ սոց. ՀԿ-ն և ՙՆոր սերունդՙ մարդասիրական ՀԿ-ն կմիանան միջազգային “STOP TB” կազմակերպության նախաձեռնությանը: Ակցիայի ընթացքում կարմիր գույնով կլուսավորվեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը և ՙՄայր Հայաստանՙ հուշահամալիրը, որն իրականցվելու է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հավելենք, որ ակցիայի ընթացքում անցորդներին նաև կբաժանվեն նպատակային տեղեկատվությամբ բրոշուրներ և լիֆլետներ: Ակցիայի շրջանակներում հանրությունը կիրազեկվի ՀՀ-ում տուբերկուլոզի առկա իրավիճակի, անվճար բուժման հասանելիության, թյուր կարծրատիպերի և խնդրի ամբողջական լուծման գործոնների մասին: