«Երևանյան Հեռանկարներ»-ը կմեկնարկի լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով

  • 25-03-2017 13:00:00   | Հայաստան  |  

«Երևանյան Հեռանկարներ»  միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը տեղի կունենա  մարտի 26-ին լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով:
 
Այս կապակցությամբ մարտի 25-ին ժամը 13:00 ROYAL GRAND YEREVAN/Երևան  հյուրանոցի (հասցեն Աբովյան 14) Օվալ սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս,որին կմասնակցեն աշխարհահռչակ ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր  Պինկաս Ցուկերմանը ,  թավջութակահարուհի Ամանդա  Ֆորսայտը,  “Հեռանկարներ” փառատոնի հիմնադիր նախագահն ու գեղարվեստական ղեկավար  կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն  և “Հեռանկարներ” փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննսիյանը:
 
 
  -