Քննարկում՝ «Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մոտեցումները ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին» թեմայով
29-03-2017 12:00:00 | Հայաստան |
Մարտի 29-ին 12:00-ին «Իմպերիում պլազա» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի կունենա «Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքականությանը վերաբերող ծրագրերը. պոպուլիզմ թե իրականություն» թեմայով կլոր սեղան: Միջոցառման կազմակերպիչն է Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունը:
Կլոր սեղանի շրջանակներում կքննարկվեն ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների և դաշինքների` արտաքին քաղաքականությանը վերաբերող ծրագրերը: Կվերլուծվեն քաղաքական ուժերի մոտեցումները ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությանը և ԵՄ-ի հետ փոխհարաբերությանը:
Միջոցառմանը կմասնակցեն առաջատար փորձագետներ` քաղաքագետներ և տնտեսագետներ, կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչներ, ՀԿ ներկայացուցիչներ, բուհերի մագիստրանտներ և ասպիրանտներ:
Հասցե` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն (Ամիրյան փող., 4/7 շենք), 3-րդ հարկ