Աշխատաժողով գյուղատնտեսական ոլորտում աղետներին առնչվող կարիքների գնահատման նոր մեթոդաբանության վերաբերյալ
27-04-2017 10:00:00 | |
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ENPARD/ԵՀԳԳԶԾ ծրագիրը վաղը՝ ապրիլի 27-ին Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կազմակերպում է աշխատաժողով, որի ընթացքում կներկայացվի գյուղատնտեսական ոլորտում աղետներին առնչվող կարիքների գնահատման նոր մեթոդաբանությունը։ Աշխատաժողովին կմասնակցեն ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության նախարարության, գերատեսչությունների և մարզային իշխանությունների՝ հատկապես մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների աշխատակիցները։
Լրագրողների համար նախատեսված մեքենան կսպասի ապրիլի 27-ին, ժամը 10։00-ին Հանրապետության 61 հասցեում, նախկին BHS խանութի դիմաց։ Վերադարձը լրագրողների համար կլինի ժամը 12։30-ին։