Ապրիլի 29-ին ժ․ 12:00-ին «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, միանալով Make Armenia Clean Again (Նորից Հայաստանը մաքուր դարձնենք) նախաձեռնության կողմից հայտարարված համահայկական շաբաթօրյակին, հրավիրում են բոլոր ցանկացողներին միասին մաքրելու Երևանի բուսաբանական այգու տարածքը։ Նախաձեռնությանը միացել են նաև ԵՊՀ «Բնապահպանական ակումբը» և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Աղբահավաքի մասնակիցների համար մուտքն անվճար է։
Ծրագիրն իրականացվում է «Ռաֆֆորդ» հիմնադրամի աջակցությամբ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 041 45 35 54 հեռախոսահամարով կամ գրել yba.ngo@hotmail.com էլեկտրոնային հասցեին: